Լուրեր
Աննախադեպ արդյունք «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am
«Արաբկիր» բժշկական համալիրում գործող Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնում (ՊՀՀՄԿ)՝ կենտրոնի աշխատակիցների վերջին 15 տարվա ծրագրային աշխատանքների շնորհիվ, առկա են նախ՝ ախտորոշման բարելավվում, ապա նաև` կոլխիցինով արդյունավետ բուժման բարձր աննախադեպ արդյունքներ: 2003 թվականից հետո մինչև 15 տարեկան երեխաների մոտ գրեթե 16 տոկոս կազմող երիկամային ամիլոիդոզը` ՊՀ ՄՀԿ կողմից անցկացվող կոլխիցինով կանոնավոր բուժման և հսկողության շնորհիվ, կտրուկ իջել է, ընդամենը հասնելով 1-2 դեպքի: Այլ կերպ ասած, կենտրոնում կանոնավոր հսկվող և կոլխիցինով անընդմեջ բուժում ստացող հիվանդները կարող են խուսափել ամիլոիդոզի զարգացումից և զերծ մնալ դիալիզային կախյալ վիճակից: Բարդությունները` երիկամային ամիլոիդոզը և կպումային հիվանդությունը, սովորաբար հայտնաբերվում են կենտրոն չդիմած և կոլխիցինով կանոնավոր բուժում չստացած հիվանդների շրջանում, որոնք դիտվում են որպես «ուշացած» դեպքեր:
Այս արդյունքին ՊՀ ՀՄԿ հասավ հատուկ կանոնակարգված ծրագրով աշխատելու շնորհիվ՝ իրականացնելով անընդմեջ հսկողություն, և ամենակարևորը, կոլխիցինով կանոնավոր բուժում: Այս հարցում չափազանց կարևոր էր 2003 թվականից «Հովարդ Կարագյոզյան» բժշկական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվող ծրագիրը: Ծրագրի շրջանակներում դիպանսերում հաշվառված երեխաներին տրամադրվում էր ֆրանսիական արտադրության կոլխիցին դեղը: 2017 թ. վերոնշյալ համագործակցությունը դադարել է, և ներկայում պետական պատվերի շրջանակում երեխաներին ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Արաբկիր» բժշկական համալիրի պարբերական հիվանդության դիսպանսերին տրամադրվում է հայկական արտադրության կոլխիցին դեղը: Տեղական Արփիմեդ դեղագործական ընկերության արտադրության կոլխիցինը պատրաստվում է իտալական հումքով և համապատասխանում է բոլոր չափանիշներին:
ՊՀ ՄԿ ամիլոիդոզի կանխարգելման առումով վաղ ախտորոշման, հսկողության և կանոնավոր կոլխիցինով բուժման արդյունավետության բարձր արդյունքն արձանագրված է և բազմիցս ներկայացված միջազգային տպագրություններում ու կոնֆերանսներում: Կենտրոնի այդ կարևոր նվաճումը 2016թ ներկայացվել էր նաև ՀՀ նախագահի մրցանակի:
Այժմ ևս ՊՀ ՀՄԿ աշխատում է` պահպանելով նույն արդյունքը:
Կենտրոնը նմանատիպ արդյունք է ապահովել նաև կպումային հիվանդության պարագայում: Հսկվող 3300-ից ավելի հիվանդների մոտ այն գրեթե չի զարգանում, և եթե արտահայտվել է, ապա, սովորաբար, այն հիվանդների մոտ, որոնք հիմնականում արտերկրից են և չեն հաճախել կենտրոն, կոլխիցինով կանոնավոր չեն բուժվել:
Տարեցտարի ավելանում է ՊՀ ՀՄԿ դիմելիությունը (եթե մինչև 2003թ. կենտրոնում գրանցված էր մոտավորապես 500 հիվանդ, ներկայում այդ թիվը 3300-ից ավելի է): ՊՀ ՀՄԿ պատկանում է աշխարհում ՊՀ հիվանդ երեխաների մեծ թիվ ունեցող կենտրոնների շարքին: Այստեղ նշանակություն ունի ինչպես վերջին տարիներին հիվանդության դեպքերի ավելացումն, այնպես էլ, հիմնականում, հիվանդության վաղ ախտորոշումը:
Գայանե Գևորգի Ամարյան,
Արաբկիր Բժշկական համալիրի-ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության Հանրապետական մանկական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., ԵՊԲՀ Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական գաստրոէնտերոլոգ
21.11.2018 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ